
Բրիտանական Wiwibloggs կայքի կազմակերպած Eurovision’s Next Top Model 2016 պատվավոր կոչմանն էարժանացել Իվետա Մուկուչյանը, ով հանդիսատեսին և օգտատերերին գրավել է ոչ միայն իր արտաքին տեսքով, այլև գեղեցիկ ձայնով։ Իվետան, ստանալով ձայների 31.45%-ը, հաղթել է քվեարկությունը՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Բուլղարիայի ներկայացուցիչներից։
Նշենք, որ անցյալ տարի «Եվրատեսիլ 2015»-ի հաջորդ թոփ մոդել քվեարկությունում նույնպես հաղթել էր «Genealogy» խմբի մեր գեղեցկուհի Թամար Կապրելյանը։




