
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում քիչ առաջ ավարտվեց «Եվրատեսիլ-2016» համաեվրոպական երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Քվեարկության արդյունքներով եզրափակիչ անցած տասը երկրներն են՝ Լատվիա, Վրաստան, Բուլղարիա, Ավստրալիա, Ուկրաինա, Սերբիա, Լեհաստան, Իսրայել, Լիտվա եւ Բելգիա:
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնում է երգչուհի Իվետա Մուկուչյանը՝ Love Wave երգով:




