
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ Ռուսաստանը «պատրաստ Է աշխատել անվտանգության ժամանակակից արտադաշինքային համակարգի ստեղծման համար»:
«Այսօր քաղաքակրթությունը վերստին բախվել Է դաժանությանն ու բռնությանը: Ահաբեկչությունը գլոբալ սպառնալիք Է դարձել: Մենք պարտավոր ենք հաղթահարել այդ չարիքը, եւ Ռուսաստանը պատրաստ Է ջանքերը միավորել այլ պետությունների հետ»,- ասել Է ռուսական պետության ղեկավարը Մոսկվայում՝ ելույթ ունենալով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 71-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ:
Հաղթանակի 71-րդ տարեդարձին նվիրված շքերթին այսօր մասնակցել է 10 հազար մարդ, 71 ինքնաթիռ և ուղղաթիռ: Ռուսաստանի գլխավոր հրապարակով անցել է ժամանակակից զրահատեխնիկա՝ «Արմատա» տանկեր, «Բումերանգ» և «Կուրգանեց» զհրամեքենաներ,« Յարս» բալիստիկ հրթիռների արձակման կայաններ: Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունեցած շքերթի ժամանակ այսօր առաջին անգամ ցուցադրվել է С-400 միջին և մեծ հեռահարության զենիթահրթիռահին «Տրիումֆ» համակարգերը, ինպես նաև նորագույն ռազմա-տրանսպորգային Ил-76МД 90А ինքնաթիռ:
Մայիսի 9-ի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Ռուսաստան էր ժամանել Ղազախստանի նախագահը: Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաևը ծաղկեպսակ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորել է ԱՊՀ-ի անդամ պետությունների նախագահներին, Վրաստանի ու Ուկրաինայի ժողովուրդներին, սակայն այդ երկրների ղեկավարներին Պուտինը ուղերձ չի հղել: Մոսկվայի շքերթին ներկա գտնվելու հրավեր են ստացել ԱՊՀ պետությունների բոլոր ղեկավարները, այդ թվում՝՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։




