

«Մենք այսօր տոնում ենք մեր բոլոր սերունդների կատարած քաջագործությունները, որոնք երբևիցե չեն խամրում և անընդհատ թարմանում են ու իրենց արտացոլումն են գտնում մեր այսօրվա զինվորների, կամավորականների, երկրապահների, նվիրյալների գործողություններով ու սխրանքներով: Դրանք այսօր մեր պատմությունն ավելի հարուստ են դարձնում»,- այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Շնորհավորելով մայիսյան եռատոնի կապակցությամբ, Սեյրան Օհանյանն ասել է, որ իրավիճակը սահմանագծում համեմատաբար հանգիստ է:
Հարցին, թե Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը արդյոք Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի չի հանգեցնի, Սեյրան Օհանյանը պատասխանել է. «ՀՀ դիվանագիտությունն իրականացնում է այն ողջ խնդիրը, որն ուղղված է ԼՂՀ աստիճանաբար ճանաչման տանելուն: Դա շատ նուրբ, հետևողական աշխատանք է ևՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն է դրանով զբաղվում: Կարծում եմ, որ մենք ճիշտ ճանապարհին ենք»:




