
Գյումրիում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը: Այսօր դատական նիստի ընթացքում կհրապարկվեն փորձարարության տեսաձայնագրությունն ու լուսանկարները: Սա այն գործընթացն է, որի ընթացքում Պերմյակովը ներկայացրել է Ավետիսյանների տանն իր գործողությունների մանրամասները:
Հիշեցնենք, որ պրիլի 29-ին՝ ամբաստանյալի նախաքննական ցուցմունքների հրապարակման փուլում, հրապարակվել են Պերմյակովի նախաքննական ցուցմունքները:
Այս փուլի մեկնարկին Պերմյակովը հրաժարվել է ցուցմունքներ տալ, և այդ պատճառով դատարանը որոշել է լսել Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքները: Պերմյակովը հարցաքննվել է 17 անգամ՝ ինչպես հայ, այնպես էլ ռուս քննիչների կողմից:




