
Ահմեդ Դավութօղլուն կհեռանա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի և Թուրքիայի վարչապետի պաշտոնից, ինչի մասին նա ինքն է հայտարարել այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Թուրքիայում իշխող կուսակցությունը մայիսի 22-ին կանցկացնի արտահերթ համագումար և կընտրի կուսակցության նոր նախագահ: «Արդարություն և զարգացում» կուսակցության նոր առաջնորդի ընտրության օրը որոշվել է այսօր՝ կուսակցության կենտրոնական վարչության նիստի ժամանակ: Համագումարում ընտրված կուսակցության նոր նախագահը, կզբաղվի հանրապետության նոր կառավարության ձևավորմամբ։




