ԿարևորՔաղաքական

Հարցը օրակարգ կմտնի, եթե Ադրբեջանը ծավալի նոր ագրեսիա.Շավարշ Քոչարյան

hasmikdilanyan
Կառավարության նիստից հետո «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խոսել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքով, տվյալ պարագայում կառավարության եզրակացությունն այն էր, որ ճանաչումը պայմանավորված է բանակցությունների արդյունքով, հաշվի առնելով ապագա զարգացումները, այդ թվում՝ արտաքին գործոնները: Սա է եզրակացությունը:

Անդրադառնալով ՌԴ ատաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, փոխարտգործնախարարը նշել է, որ այնտեղ կան հատվածներ, որոնք հստակ են՝ «առաջինը, որ այլընտրանք չկա խնդրի խաղաղ կարգավորմանը, որին մենք միանշանակ կողմ ենք, իհարկե չկա այլընտրանք, ամրապնդվի կրակի դադարեցման ռեժիմը, այն, ինչի մասին նաև ինքն էր ասում Երևանում, այնպես որ այդ բոլորը նորմալ է: Ինչ վերաբերում է բուն ճանաչման խնդրին, ապա մեր դիրքորոշումը շատ հստակ է ու եթե Ադրբեջանը փորձի խուսափել զինադադարի հաստատման ռեժիմից և նոր ագրեսիա ծավալի, ապա այդ հարցը միանշանակ օրակարգ կմտնի»:

Պատասխանելով հարցին, արդյո՞ք ԼՂՀ ճանաչումը նշանակում է Մինսկի գործըթնացի ավարտ, Շավարշ Քոչաչյանն ասաց՝ Մինսկի գործընթացի ավարտ կնշանակի Ադրբեջանի ագրեսիան:

Կարդացեք նաև

Back to top button