
Ազգային հակացեղասպանության և մարդու իրավունքների պաշտպանության 14 կազմակերպություններ միավորող կոալիցիան The Wall Street Journal, The Chicago Tribune և The Philadelphia Inquirer թերթերին կոչ է արել իրենց գովազդների բաժնում զետեղել պաշտոնական ներողություն՝ Հայոց ցեղասպանության ժխտման իրենց հրապարակումների համար և վերանայել գովազդային քաղաքականությունը՝ նման միջադեպերը կանխելու համար:
Կոալիցիան բողոքում է, որ այս թերթերի կայքերի գովազդի բաժնում մի քանի ձևերով հստակ հերքվում է Հայոց ցեղասպանությունը՝ այդ թվում վիճարկելով սպանված մարդկանց թիվը և ցեղասպանությունը որակելով որպես «ապակոռուցողական վիճաբանություն» կամ «1915թ-ի ողբերգություն»։
Կոալիցիայի հրապարակած նամակում նշվում է, որ նմանատիպ գովազդների հեղինակները թուրքական ժխտողականության համար հարթակ դարձած կազմակերպությւններ են, որոնք զբաղվում են Հայոց ցեղասպանությունը ժխտող գովազդային քարոզչություններով:
Ամերիկայի արևելյան շրջանի հայկական ազգային կոմիտեի անդամ Արմեն Սահակյանը շնորհակալություն է հայտնել կոալիցիայի իր գործընկերներին՝ Հայոց ցեղասպանության ժխտման սկզբմունքային և միանշանակ դիրքորոշման համարՆա նշել է, որ իրենք շարունակելու են իրենց ակտիվ գործունեությունը ՝ պայքարելով հայկական ցեղասպանության ժխտման քարոզչության դեմ:




