
Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է լրագրողների հետ միջադեպի արդյունքում ոստիկանության 3 աշխատակցի կարգապահական տույժի ենթարկելու մասին։
«Ծառայողական քննության արդյունքներով ապրիլի 22-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած՝ լրագրողների հետ կապված միջադեպի առնչությամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է: Ծառայողական քննության արդյունքներով ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալը, նույն գումարտակի դասակի հրամանատարը և շարքային ոստիկան ենթարկվել են կարգապահական տույժի»,- գրել է նա։




