Միջազգային

ՌԴ նախագահը վավերացրել է ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը վավերացրել է Վիետնամի և ԵԱՏՄ երկրների միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը՝ փոխանցում է RIA Novosti-ն։

Համաձայնագիրը ստորագրվել էր Ղազախստանի Բուրաբայ բնակավայրում՝ 2015 թվականի մայիսի 29-ին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դաշնային խորհուրդը վավերացրել է Վիետնամի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։

Համաձայնագիրը պարունակում է երկրների միջև առևտրի սակագնային ազատականացման պայմանները՝ ներմուծման տուրքերի նվազեցման կամ զրոյացման հաշվին։

Կարդացեք նաև

Back to top button