Հասարակություն

«Օղակ» գործողության ընթացքում այս օրը զոհվեց Գետաշենի արծիվը

alisagevorgyan

1991 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Արցախում ծավալված բռնությունների ալիքը հասավ իր գագաթնակատին։ Հայերին տեղահանելու նպատակով ադրբեջանական հատուկ նշանակության զինված ջոկատները ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ուժերի աջակցությամբ փաստորեն բացահայտ պատերազմ սկսեցին Շահումյանի և Գետաշենի հայ բնակչության դեմ։ «Օղակ» գործողության արդյունքում՝ դաժան մարտերից հետո, նրանք գրավեցին Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը։ Հենց այս տխրահռչակ գործողության ժամանակ՝ 1991 թվականի ապրիլյան այս օրը  զոհվեց հայկական ինքնապաշտպանության ջոկատի մարտիկ Թաթուլ Կրպեյանը, նույն ինքը՝ Գետաշենի արծիվը։

Կարդացեք նաև

Back to top button