Քաղաքական

ԱԳ նախարարը ԵՄ երկրների դեսպաններին շեշտել է 1994-95թթ զինադադարի ամրապնդման անհրաժեշտությունը

Ապրիլի 27-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված՝ Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին:

Նախարար Նալբանդյանը դեսպաններին ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց 1994-1995թթ. զինադադարի հաստատման և դրա ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերի խախտման անթույլատրելիությունը, դրանց անվերապահ կատարման անհրաժեշտությունը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց հանդիպմանը ներկա դեսպանների բազմաթիվ հարցերի։

Կարդացեք նաև

Back to top button