
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լրատվամիջոցի հետ զրույցում հայտնել է, որ դեռ պլանավորված չէ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում:
«Մենք մշտական շփման մեջ ենք նախարարների հետ, որպեսզի համանախագահների հովանու ներքո բանակցություններ սկսենք հակամարտության կարգավորման վերաբերյալ: Մենք պատրաստ ենք նախարարների հանդիպել յուրաքանչյուր ժամանակ»:




