Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Հիվանդությունը չի հարցնում տարիք: Փոքրերն էլ հիվանդանում են ու, ցավոք, նրանց մոտ երբեմն հիվանդությունը զարգանում է շատ ավելի արագ: Եթե մեծերը կարողանում են ինքնուրույն հասկանալ ու ընտրել ուղղություն, ապա փոքրիկների համար պետք է լինի հոգ տանող:
Հենց այս նպատակով էլ Հայաստանի նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո տարիներ առաջ ստեղծվել ու գործում է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը, որի առաքելությունը լեյկոզով եւ քաղցկեղով հիվանդ մանուկների բուժմանն օժանդակելն է:
Արյունաբանական կենտրոնի հսկողության տակ գտնվող երեխաներին «Նվիրիր կյանք» հիմնադրամի ներկայացուցիչների հերթական այցելության առիթը Սուրբծննդյան եւ Ամանորի տոնակատարություններն էին:
Այսօր տեղեկացանք նաեւ, որ «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի առաջիկա ծրագրերից մեկով էլ Արյունաբանության կենտրոնը կվերազինվի: Կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանj խոսքով` նման ծրագիր երբեւեէ հնարավոր չէր լինի իրականացնել սեփական միջոցներով: