Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»
«2012 թվականը Հայաստանի տնտեսության համար կարելի է հաջողված տարի համարել: Տարին կհաջողվի ամփոփել այնպիսի ցուցնիշերով, որոնք էականորեն բարձր կլինե 2012 թվականի պետական բյուջեի մասին օրենքով պլանավորված ցուցանիշերից»,- այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Համախառն ներքին արդյունքի նախատեսված 4.2 տոկոսի փոխարեն տարեվերջին այդ ցուցանիշը կլինի 7 տոկոսի շրջանակներում:Առավել արագ ու առաջանցիկ տեմպերով են զարգացել տնտեսության իրական հատվածի ոլորտները։ Խոսքը, նախևառաջ, արդյունաբերության ոլորտի մասին է, որտեղ, էկոնոմիկայի նախարարի խոսքով, աճը կլինի 10 տոկոսի շրջանակում: «Արդյունաբերության ծավալներն արդեն նոյեմբեր ամսվա արդյունքներով անցան 1 տրիլիոն դրամի ցուցանիշը: Սա աննախադեպ է, երբեք այս ծավալի արդյունաբերական արտադրանք հետխորհրդային Հայաստանում չենք ունեցելэ,-ասել է Տիգրան Դավթյանը:
«Նաև մենք ունենք առաջանցիկ արտահանման ծավալների աճի տեմպեր, արտահանման ծավալները շուրջ 2.5 անգամ բարձր են ներմուծման ծավալներից, որը այդպես էլ լինելու է առաջիկա տարիներին, բայց մենք պետք է կարողանանք արտահանման ուղղվածությունը մեծացնել: Տնտեսական ցուցնիշերի մասին խոսելիս պետք է լինի հստակ ընկալումը, որ այս ցուցանիշերն արձանագրվել են այնպիսի ժամանակ, երբ գլոբալ տնտեսությունը ունի լուրջ խնդիրներ, այսինքն` աճի տեմպերը մենք արձանագրել են գլոբալ տնտեսության ռեցեսիոն կամ կիսառեցեսիոն գործընթացների ֆոնին»,- հայտարարեց Տիգրան Դավթյանը: