
Մեր զրուցակիցն է Գերմանիայի դաշնային հանրապետությունում Ազգ օրաթերթի թղթակից Անահիտ Հովսեփյանը٫ ով մեզ հետ զրույցում նշեց٫ որ Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ գերմանահայ երիտասարդները հույն եւ ասորի երիտասարդների մասնակցությամբ բողոքի լուռ ացկիա են անցկացնում՝ «Լռութան 100 + 1 տարի» կարգախոսով։
Մեր զրուցակիցն անդրադարձել է նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Թուրքիա այցին գերմանական լրատվամիջոցների արձագանքին։
Հիշեցնենք, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եւ այլ եվրոպացի պաշտոնյաներ այցելել են Թուրքիա, մասնավորապես Այնթափ քաղաքում տեղակայված փախստականների ճամբարներ։ Սակայն Մերկելի այցը ուշադրության է արժանի այլ համատեքստում։ Գերմանիայի կանցլերը Այնթափ է այցելել ճիշտ նույն օրը, երբ ուղիղ 101 տարի առաջ դաժանորեն կոտորում էին հայերին։ Ավելորդ չէ հիշեցնել, որ մինչ Ցեղասպանությունը հայերը Այնթափում մեծամասնություն էին կազմում, իսկ ներկայում Այնթափի մշակույթային ժառանգությունը բացառապես կազմված է հայերի ստեղծագործություններից ու հետքից։




