Տնտեսական

Հայաստան-Իրան-ԵԱՏՄ կամուրջը իրատեսակա՞ն

hasmikdilanyan
Սերտացնել հարաբերությունները Իրանի հետ՝ տնտեսական ոլորտում՝ միաժամանակ կամուրջ դառնալ՝ Իրանի համար  դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ մուտք գործելու հարցում: Հայաստանն արդեն մի քանի տարի է, ինչ այս ուղղություններով  աշխատանքներ է կատարում: Այսօր Երևանում իր աշխատանքներն է սկսել «ԻՆՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ» 2016 գործարար համաժողովը, որի առանցքում նույնպես Հայաստան- Իրան  Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ հարաբերությունների զարգացումն է:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի տեղեկացմամբ, Հայաստանի ու Իրանի միջև առևտրաշրջանառությունը կազմում է 340 մլն դոլար:  Պատգամավորը վստահ է, որ լավ աշխատելու դեպքում  շրջանառությունը կարելի է  մի քանի մլրդ դոլարի հասցնել: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով, Իրանի նկատմամբ  պատժամիջոցների չեղարկումից հետո  համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններ են տրված:

 

 

Կարդացեք նաև

Back to top button