Միջազգային

Թուրքիան ապակայունացնում է իրավիճակը Սիրիայում.ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապիլի 27-ին Մոսկվայում հանդիպում կանցկացնի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ, այսօր հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնակական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Լամբերտո Զանիերը կմասնակցի այդ օրը կայանալիք անվտանգության հարցերով հինգերորդ մոսկովյան համաժողովին: Լավրով-Զանիեր հանդիպման օրակարգը Զախարովան չի ճշտել:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը այսօրվա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Սիրիային, նա նշել է, որ այդ երկրում զինված հակամարտությունը նոր թափ է ստանում, ահաբեկիչները փորձում են ձախողել քաղաքական գործընթացը:

Զախարովան Թուրքիային մեղադրել է ահաբեկիչներին սատարելու և Սիրիայում իրավիճակն ապակայունացնելու մեջ: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Մոսկվան միջազգային հանրությունից աևձագանք է ակնկալում թուրք-սիրիական սահմանին սիրիացի փախստականներին սպանելու վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումներին:

Կարդացեք նաև

Back to top button