
Կալիֆորնիայի հայ ուսանողների կազմակերպությունը նախաձեռնել է «Ձեռքի հետքեր ընդդեմ ցեղասպանության» խորագրով ակցիա՝ գրում է Daily Nexus- ը:
Կալիֆորնիայի համալսարանում տեղի է ունենում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման մեկշաբաթյա միջոցառում, որն ավարտվելու է վաղը՝ Սթորքի աշտարակի առջև մոմավառության արարողությամբ:
Ուսանողները հայկական դրոշի գույներով և տարբեր համադրություններով իրենց ջեռքերի հետքերն են դաջում բազմաթիվ պաստառների վրա: Որոշ ուսանողներ անգամ թողնում են նաև իրենց ստորագրությունները: Պաստառները կփակցվեն Մերձավորարևելյան ռեսուրսների կենտրոնի շենքում։
Բնապահպանական ուսումնասիրությունների բաժնի երրորդ կուրսի ուսանող Շանթ Աբրահամյանը Daily Nexus- ին ասել է, որ ԱՄՆ և Թուրքիան դեռևս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և իրենք հույս ունեն, որ նման ակցաների միջոցով ցանկանում են հասնել ցեղասպանության ճանաչման։




