
Ապրիլի 16-ին հարյուրավոր բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգևորականներ և համայնքային անդամներ հավաքվել են Գլենդել քաղաքի արվեստի կենտրոնում ՝ «Հայաստան. բաց վերք» ցուցահանդեսի բացման արարողությանը՝ հաղորդում է Asbarez –ը:
«Յուրաքանչյուր տարեց և երիտասարդ հայ պարտավոր է հաճախել այս ցուցահանդես՝ իր հետ բերելով իր ոչ հայ ընկերոջը, որպեսզի օտարներն էլ ծանոթանան և տեղյակ լինեն մեր պատմությանը և մեր ժողովրդի ճկունությանը»,- ասել է Ամերիկայի Արեւելյան թեմի առաջնորդՀովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։
«Այս ցուցահանդեսը հավաքվել է տարբեր աղբյուրներից, ինչպիսիք են բնօրինակ փաստաթղթերը, վերապրողների վկայությունները, պատմական փաստերը և մասնավոր հավաքածուները: Այն բարձրացնում է Հայոց ցեղասպանության իրազեկությունը, ոգեկոչում է զոհերի հիշատակը»,- բացման արարողությանն ասել է ցուցահանդեսի համակարգող Սոնյա Առաքելյանը:




