Քաղաքական

Կորյուն Նահապետյանը ռուս գործընկերներին առաջարկել է գնալ Արցախ եւ այնտեղ լսել կրակոցները

arminegevorgyan
Ռուսաստանցի գործընկերները կարող են այցելել Ղարաբաղ եւ իրավիճակին տեղում ծանոթանալ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի ու ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

«Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ միասին այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ դուք կտեսնեք պատերազմի հետքերը եւ կլսեք կրակոցների ձայնը: Ադրբեջանի իշխանությունների հանցագործ գործողություններն ընդդեմ Ղարաբաղի ժողովրդի ոչնչով չեն տարբերվում «Իսլամական պետության» գործողություններից»,- ասել է Նահապետյանը:

Կարդացեք նաև

Back to top button