
Դատարանն այսօր գործարար Լեւոն Հայրապետյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման, հաղորդում է ՏԱՍՍ- ը։
Դատարանը ապացուցված է համարել, որ Հայրապետյանը փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից 700 հազ. դոլար է վերցրե՝լ որդու դատավճիռը մեղմացնելու համար, սակայն որեւէ կերպ չի կարողացել ազդել վճռի վրա։
Լեւոն Հայրապետյանը ձերբակալվել էր 2014- ի հուլիսին մեկ այլ՝ Բաշկիրիայի էներգետիկ համակարգում հափշտակության գործով։ Նրա նկատմամբ սկզբում խափանման միջոց էր ընտրվել կալանքը, որն ավելի ուշ փոխարինվել էր տնային կալանքով։ Անցած տարվա սեպտեմբերի 16- ին նա ազատվել էր կալանքից, քանի որ լրացել էր կալանքի մեջ գտնվելու օրենքով սահմ։անված առավելագույն ժամկետը։




