Քաղաքական

ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը համախմբման կոչ է անում

hasmikdilanyan

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը համախմբան կոչ է անում:  Նա առաջարկում է սևերի կամ սպիտակների չբաժանվել, ավելի պարզ՝ չտարանջատել   իշխանությունն ու ընդդիմությունը: «Գոյության խնդիր է, ասում  է  ու պարզաբանում՝ թշնամին ոչնչացնում է  բոլոր հայերին՝ առանց հաշվի առնելու նրանց  կուսակցական պատկանելությունը»:  Վարդան Այվազյանն ու տնտեսագետ Վարդան Բոստանջյանն այսօր բանավեճել են ներկա իրավիճակի շուրջ։

 

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պատրաստ է հրաժարվել իր 35 հազար դոլար արժողությամբ ծառայողական մեքենայից ու ոտքով խորհրդարան հասնել: Համենայն դեպս, պատգամավորն այսօր այդպես հայտարարեց, իսկ հրաժարման պատճառը՝ ֆինանսական միջոցների խնայողությունն ու  գումարները  սպառազինությանն  ուղղելն է։ «Ինձ որ մնա, եկեք լրիվ մեքենաները հանենք: Ի՞նչ է եղել որ: Եթե դու խոսում ես ամեն ինչը ռազմաճակատի համար, ես գտնում եմ, որ ընդհանրապես պետք  չի, որ մեքենա լինի: Թող պետությունը որոշի առաջին տասը հոգուն, մյուսները չլինեն, ես դրան էլ եմ համաձայն»:

Նախկին պատգամավոր  Վարդան Բոստանջյանը, որը նույնպես   օգտվել է 35 հազար դոլար արժողութաբ ծառայողական մեքենաներից, այսօր իր  հաշվարկներ է ներկայացնում։ «Մի սպասարկող մեքենայով կարող ես երկու հատ թռչող անօդաչու սարք առնել: Բյուջեի հաշվին ով չի ալարում մեքենա ունի: Էս ի՞նչ մոտեցում է: Առավել ևս, որ  ճնշող մեծամասնությունը երեխա ժամանակ երազել է «սամոկատ» ունենալ:

«Ցանկացած երկիր իր մարտավարությունն ունի»,- ասում է  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն  ու առաջարկում՝ ոչ թե անօդաչու թռչող սարք ստեղծել, այլ՝ պատրաստել դրանց  ոչնչացնողին:  ՏՏ ներկայացուցիչներն այս օրերին հայտարարում են՝  պատրաստ են, ավելին՝ առաջարկել են Հայաստանի համար անօդաչու  սարքեր ստեղծել

«Մեկն էլ առաջարկում է  ատոմային բոմբ ստեղծել, եկեք  միջուկային ստեղծենք, թռչող ափսեն էլ վրադիր: ՏՏ կոնկրետ իրականացնու՞մ է այդ հարցը: Էն մեկն ասում է հավերժական շարժիչ եմ ստեղծել, մեկը մոտս գալիս էր տարիուկես, ասում էր մի շարժիչ եմ ստեղծել, որի համար ոչ նավթ է պետք, ոչ մի բան»,- արձագանքում է Վարդան Այվազյանը։

ՀՀԿ- ական պատգամավորը  կարծում է, որ մասնագետները կարող էին մեկ օրինակ ստեղծել, ցուցադրել,  հետո  ֆինանսավորում ստանալ:  ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն առաջարկում է  սևերի կամ սպիտակների, ավելի պարզ՝ իշխանության կամ ընդդիության չբաժանվել: Այս փուլում ՀՀԿ պատգամավորը ուժերի համախմբան կոչ է անում, ավելին՝ նկատում է՝  բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ եթե մեղավոր է՝  իրենից սկսած:

Վարդան Այվազյանի խոսքով, Ադրբեջանի բլից կրիգի քաղաքականությունն իրականում տապալվեց։

Թե ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը, թե  ԲՀԿ- ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը համակարծիք են՝ որ ԵԱՏՄ-ից դուրս գալը  Հայաստանի համար ձեռնտու չէ: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը  վստահ է՝ Հայաստանը պետք է մասնակցի Մոսկվայում կայանալիք Եվրասիական միջկառավարական հանձնաժողովի նիստին ու  բարձրաձայնի մտահոգող հարցերը:

Կարդացեք նաև

Back to top button