
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին զինադադարի ռեժիմը ընդհանուր առմամբ պահպանվում է, հարաբերական անդորր է, «Ռադիոլուրին» հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։ Երկու օր առաջ սկսված զոհվածների մարմինների որոնողական աշխատանքները շարունակվում է և, եթե ադրբեջանական կողմը որևէ խոչընդոտ չհարուցի, 2- 3 օրից աշխատանքները կավարտեն: Երկու օրվա որոնողական աշխտանքների արդյունքում հայկական կողմը հայտնաբերել է երկու հայ զինծառայողի մարմին, ադրբեջանցիները վերադարձրել են նաեւ գլխատված զինծառայողի՝ Քյարամ Սլոյանի գլուխը:
Դավիթ Բաբայանը նշել է, որ մեր զինվորի գլուխը ձեռքերին ադրբեջանցիները շրջել են իրենց գյուղերով, իսկ նրանց խմբում թուրք ահաբեկիչները հայտարարել են, որ այդպես են վարվելու բոլոր եզդիների ու քրդերի հետ։ «Սա նաեւ քուրդ եւ եզդի ժողովուրդների նկատմամբ ցեղասպանություն է»,- հայտարարել է Դավիթ Բաբայանը։




