

Այսօրվա դրությամբ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժում է ստանում 36 վիրավոր, որից 4 –ի վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ինը՝ ծանր, իսկ մյուսների առողջական վիճակը հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը գնահատել է բավարար: Ծայրահեղ ծանր վիրավորներից Հրայր Բաղդասարյանի վիճակն այժմ գնահատվում է ծանր: Նշենք նաև, որ ծայրահեղ ծանր հիվանդներից երկուսը՝ ժամկետային զինծառայողներ են, իսկ մյուս երկուսը՝ կամավորականներ:
Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից վիրավորների դուրս գրման մասին խոսելը Արամ Ասատուրյանը դեռ վաղ է համարում, սակայն նշեց, որ մյուս կայազորային հոսպիտալներում բուժվող վիրավորներից հնարավոր է լինեն զինծառայողներ, ովքեր կվերադառնան զորամասեր: Իսկ թե կլինեն նոր վիրահատություններ, ահա թե ինչ ասաց հոսպիտալի պետը.
«Մեկ հոգի վիրահատվելու է, որի վիճակը ծայրահեղ ծանր է: Ողնաշարի միջկողային հատվածում բեկոր կա մխրճված: Ինքն ունեցել է որովայնի, կրծքավանդակի, թոքի, լյարդի, փայծախի, ստամոքսի վիրավորումներ: Ինչ անհրաժեշտվ է կյանքի ցուցումներն ապահովելու մենք արել են, վիճակը երբ կկայունանա, մենք երկրորդ փուլում կվիրահատենք ողնաշարը»:




