Տնտեսական

Մարտակերում առաջինը կվերանորոգվի դպրոցը

ԼՂՀ կառավարությունն օգտագործում է  բոլոր միջոցները, որպեսզի օր առաջ հրետակոծությունից վնասված  ենթակառուցվածքները վերականգվեն: Քաղաքաշինության նախարարության մասնագետները հաշվարկներ են կատարում, շուտով այստեղ շինարարական աշխատանքներ կսկսվեն: ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի խոսքով,  ամենահրատապը կրթօջախների վերականգնումն է: Նախարարության չորս խմբեր են այստեղ աշխատանքներ իրականցնում,  չափագրում են հրետակոծության հետևանքները:

«Մարտակերտում առաջին հերթին դպրոցի ապակիները կտեղադրվեն։ Առաջիկա օրերին կսկսվեն այդ աշխատանքները, որպեսզի դպրոցը պատրաստ լինի, դրան զուգահեռ  շենքերի, բնակելի տների տանիքների վերականգնման աշխատանքներ կիրականացվեն»,- ասել է ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը։

Կարդացեք նաև

Back to top button