Հասարակություն

Սերժ Թանկյանը կոչ է արել աջակցել զոհված զինծառայողների ընտանիքներին

Ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ է արել աջակցել Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին:

Հանրահայտ երգիչը նման գրառում է կատարել իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

«Ես որոշել եմ գումար նվիրաբերել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող հիանալի կազմակերպությանը՝ Փարոս հիմնադրամին, որը հասույթը 100 տոկոսով փոխանցում է տուժած ընտանիքներին։ Խրախուսում եմ բոլոր նրանց, ովքեր աջակցելու ցանկություն ունեն։ Եվ բոլոր այն ադրբեջանցիներին, որոնց Ադրբեջանի ԱԳՆ շռայլորեն վճարում է իմ էջին վիրավորական կամ սադրիչ խոսքեր գրելու համար, տեղեկացնում եմ՝ ես ջնջելու և արգելափակելու կոճակները շատ եմ սիրում։ Խաղաղություն»,-գրել է Սերժ Թանկյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բազմաթիվ զինվորներ, այդ թվում 12-ամյա երեխա, մահացել են, իսկ շատերը վնասվածքներ են ստացել: «Փարոս» հիմնադրամը որոշել է աջակցել զոհված զինծառայողների ընտանիքներին:

«Մեր նպատակն է տրամադրել ամենաքիչը 1000 դոլար` յուրաքանչյուր հերոսի ընտանիքին: Մեր հասույթի 100 տոկոսը կօգտագործվի` օգնելու այս նախաձեռնությանը»,-նշված է կայքում:

Կարդացեք նաև

Back to top button