Մշակույթ

Զինվորիս հետ. բացօթյա համերգ՝ հանուն Արցախի

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ՝ այսօր, ժամը 19:00-ին, Կասկադ համալիրում, տեղի կունենա «Զինվորիս հետ»  խորագրով բացօթյա համերգ-դրամահավաք՝ ի զորակցություն Արցախի: Բեմում կլինեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան), Արա Գևորգյանի ժողովրդական գործիքների խումբը:

Ներկաներին խոսքով կդիմեն մշակույթի հայտնի գործիչներ: Ծրագիրը կներառի հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ, հայրենասիրական երգեր, Արա Գևորգյանի հայտնի մշակումներ:

Համերգի ընթացքում հանգանակված գումարը կտրամադրվի արցախյան վերջին մարտերում զոհված զինվորների ընտանիքներին:

Կարդացեք նաև

Back to top button