
Այսօր կեսօրին Կանադայի մայրաքաղաք Օտտավայում՝ Ադրբեջանի դեսպանատան դիմաց տեղի է ունեցել բողոքի ցույց, որին մասնակցել են նաեւ Մոնրեալից, Տորոնտոյից, Քեմրիջից եւ այլ վայրերից ժամանակ հայեր։
ՀՅԴ Կանադայի երիտասարդական միության կազմակերպած ցույցի ընթացքում դատապարտվել է Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի հարձակումը, կոչ է հնչել Կանադայի իշխանություններին՝ դատապարտել Բաքվի ռազմական քաղաքականությունը։





