

94-ի հրադադարից հետո այն, ինչ այսօր ունենք աննախադեպ է՝ կարծում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը: 22 տարի բոլոր առումներով պլանավորած, իր պատկերացրած, այսպես ասած, «բլից կրիգ»-ի արդյունքում՝ Ադրբեջան պետությունն ու Ալիեւի կլանն ունեցան իրենց կրախը եւ, իհարկե, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հաղթանակը՝ գնահատեց վերլուծաբանը: Ըստ Կարեն Բեքարյանի՝ արդյունքը բոլորի աչքի առաջ է: Բանակն իր խնդիրն այս պահի դրությամբ լուծել է, այս պահի դրությամբ իր խնդիրը պիտի լուծի դիվանագիտությունը՝ շեշտադրել-եզրահանգել է վերլուծաբանը: Թեմային այսօր անդրադարձել են նաեւ պատմաբան, ԵՊՀ դասախոս Գեւորգ Մելքոնյանն ու միջազգայնագետ Ցոլակ Ակոպյանը:




