Միջազգային

Ռոգոզին. Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին

Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին պայմանագրերի համաձայ՝ն որպես ռազմավարական ընկերոջ, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի նախագահի հայտարարությունը, որ Ռուսաստանը մեծ քանակով սպառազինել է Ադրբեջանին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Բոլոր պայմանագրերին համապատասխան։ Երկու երկրներն էլ մեր ռազմավարական գործընկերներն են»,- ասել է Ռոգոզինը։

ՏԱՍՍ գործակալությունը հիշեցնում է, որ «Ռոսոբորոնէքսպորտը»  հայտարարել է՝ 2017 թվականին ՌԴ- ն կավարտի 2010- ին ստորագրված համաձայնագրերով սպառազինությունների եւ տեխնիկայի խոշոր խմբաքանակի մատակարարումը Ադրբեջանին։

ԶԼՄ- ների տվյալներով՝ խոսքը Т-90С տանկերի եւ БМП-3 զրահամեքենաների մասին է (մոտ 100 միավոր), ինչպես նաեւ ինքագնաց հրետանի, հրթիռային համակարգեր եւ ծանր ականանետային համակարգեր։

Կարդացեք նաև

Back to top button