Հասարակություն

Ցինիկության գագաթնակետն է. ԼՂՀ ՊԲ-ն Ադրբեջանի նախարարի հայտարարության մասին

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցածհանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանությաննախարարի արտահայտած այն միտքը, որ “ի տարբերություն հակառակորդի՝ մենք չենք կռվում կանանց և երեխաների հետ, թերևս, կարելի է համարել  ցինիկության գագաթնակետ, մանավանդ, եթե դիտում ենք այս լուսանկարը…

Իսկ լուսանկարում ԼՂՀՄարտակերտի շրջանի Թալիշգյուղի տարեցներ Վալերա ևՌազմելա Խալափյաններն են,որոնց Ադրբեջանի “հումանիստ”նախարար Հասանովի ղեկվարած”հզոր բանակի” ասկյարներըբարբարոսաբար գնդակահարել,իսկ այնուհետև վայրենի մոլուցքով կտրել են նրանցականջները…

Այսքանից հետո, թե ով է “կռվում կանանց և երեխաների հետ” և ազնվությանինչպիսի որակներով է օժտված նախկին ոստիկանապետ, իսկ այսօր իրենպաշտպանության նախարար համարող Զաքիր Ասկեր օղլու Հասանովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կխնդրեինք դատել փաստերով:

Կարդացեք նաև

Back to top button