Երբ թնդանոթները խոսում են, դիվանագիտությունը լռում է: Այս հայտնի խոսքերն է այսօր հիշեցրել արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Նա կարծում է, որ այդուհանդերձ, հայոց դիվանագիտությունը շատ բան ունի անելու՝ նկատելով նաեւ, որ թշնամու կողմը շատ ակտիվ է աշխատում: Դիվանագիտական կորպուսի գործունեությանն այսօր անդրադարձել են նաեւ նախկին արտգործնախարարներ Վահան Փափազյանն ու Ալեքսանդր Արզումանյանը: Վերջինիս գնահատմամբ՝ այս պահին նման գնահատականները ոչ առարկայական են, քանի որ, ըստ նրա, այժմ կա մեկ՝ ռազմական խնդիր: Վահան Փափազյանի խոսքով՝ այս պահին այդ հարցին հստակ պատասխան տալ չի կարող, քանի որ դիվանագիտությունն, ինքնին, ունի երեւացող եւ չերեւացող շերտեր: