Հասարակություն

Թուրքիա Ադրբեջան տանդեմը

arminegevorgyan
Թուրքիան միշտ եղել է Ադրբեջանի կողքին և այդ մասին ամեն անգամ հայտարարել է: «Ռադիոլուր»-ի  հետ զրույցում  ասել  է  թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ նշելով, որ Թուրքիան ղարաբաղյան հակամարտության դերակատարներից մեկն է:

Ադրբեջանը և Թուրքիան շատ հարցերում ունեն հակասություններ, բայց երբ հարցը վերաբերում է Հայաստանին, միասին տանդեմ են կազմում ՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

Ռուսաստանը պարզապես  չպետք  է հավասարության նշան դներ, երկու կողմերին զսպվածության  կոչ աներ՝ ասում  է Չաքրյանը  ու շեշտում, որ Թուրքիան, չնայած հայերի  հանդեպ տածած ատելությանը, այնուամենայնիվ ունի  իր շահերը:

Այս դեպքում  այն պայմանավորված էր  ռուս-թուրքական հարաբերությունների  կտրուկ վատացմամբ: Թուրքիան այս առումով բավականին նեղ կացության մեջ ընկավ  ու չկարողանալով անմիջական հարված հասցնել Ռուսաստանին, Ադրբեջանի հետ միասին սկսեց նրա  դաշնակցի՝ Հայաստանի դեմ քայլեր ձեռնարկել:

Իսկ ահա Ղարաբաղ կոմիտեի  անդամ Աշոտ Մանուչարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում համեմատականեր անցկացրեց  88 –ի դեպքերի  ու այս  օրերի միջև: Ըստ նրա, այս դեպքում Ադրբեջանի գործողությունները թելադրված էին արտաքին ուժերի կողմից:

Այս  օրերի  իրադարձությունները միավորեցին ու մենք կրկին դարձանք կազմավորված հայություն, բայց այս պահը պետք է օգտագործել և գործել :

Կարդացեք նաև

Back to top button