

Առաջնագծում ստեղծված լարվածության առումով` Հայաստանին սահմանակից Իրանն արդեն հստակ օբյեկտիվ դիրքորոշում հայտնել է, Վրաստանը չեզոք քաղաքականություն է որդեգրել: Ու եթե ինչ-որ տեղ հասկանալի կլիներ արևմտյան երկրների չեզոքությունը, ապա որևէ կերպ չի արդարացվում Հայաստանի ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի մտորումների մեջ գտնվելու հանգամանքը,- ասել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:




