ԿարևորՔաղաքական

Ադրբեջանի գործողությունները ստիպում են ՀՀ -ին ճանաչել ԼՂՀ անկախությունը

lenabadeyan
«Ռազմական փոխօգնության» պայմանագիրը, որի ընդունման անհրաժեշտության մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել էր ԱԱԽ նիստում դեռեւս ընդգրկված չէ Աժ-ի օրակարգում: «Փաստաթուղթը պատրաստման փուլում է եւ ստորագրվելուց անմիջապես հետո կներյացավի ՀՀ խորհրդարան՝ վավերացման»,- լրագրողների հետ զրույցում նշել է Աժ-ի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ի դեպ՝ պայմանագրի վավերացումն, ըստ էության՝ մշտապես զսպվող որոշման առաջին քայլն է:

Փաստաթղթի նշանակությունը բացահայտել է Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

«Դա իրավականորեն արդեն իսկ առաջին քայլն է Արցախի ինքնորոշման ճանաչման, իրավական պայմանագրային հարաբերություն ունենալ մի պետության հետ, որի հետ մենք դեռ նման հարաբերություն չենք ունեցել: «Դե ֆակտոն» փոխարինվում է «դե յուրե»-ով: Ժամանակն է արդեն ճանաչել ԼՂՀ ինքնորոշման իրավունքը»:

Գագիկ Մելիքյան

 

«Եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով, ապա ԼՂՀ-ն ճանաչելուի անհրաժեշտությունը շատ շուտով կառաջանա»,- նաեւ ասել է Հանրապետական խմբակցության քարտուղարը: Աժ-ի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, իր հերթին շեշտել է միջազգային հանրության անընդունելի կեցվածքը՝ որոշ չափով կատարվածի մեղքը դնելով նաեւ այդ կառույցների վրա:

Էդուարդ Շարմազանով

 

Կարդացեք նաև

Back to top button