Հասարակություն

Մենք կորուստներ ունենք, բայց ադրբեջանական կորուստները բազմապատիկ են.ռազմական փորձագետ

հրապարակված՝ 13.11-ին
լրացված՝ 16.47-ին

sonahakobyan
Ղարաբաղա-արդբեջանական շփման գծում տեղի ունեցող մարտական գործողություններին է այսօր անդրադարձել «Ռազմաքաղաքական ուսումնասիրությունների դպրոց»-ի կազմակերպիչ Կարեն Վրթանեսյանը: Նա նշել է, որ ռազմական բախումները շարունակվում են թե՛ հարավում, թե՛ հյուսիս-արևելքում: Ընդհանուր առմամբ մեր կողմից նույնիսկ տեղ-տեղ առաջխաղացում կա, ասել է ռազմական փորձագետը: Դատելով Ադրբեջանի գործելաոճից, Կարեն Վրթանեսյանը նկատել է, որ գործ ունենք մի պետության հետ, որը «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի նույն մոտեցումներն ու գործելաոճն ունի: Հետևաբար մեր մոտեցումները ևս համապատասխան լինեն, ասել է փորձագետը:  Սահմանային լարվածության վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել նաև քաղաքագետ Ռոման Մելիքյանը և նկատել, որ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանի բնակչությունը պատրաստ է պատերազմի, ինչի մասին էլ վկայում է կամավորների մեծ թիվը:

Կարդացեք նաև

Back to top button