Հասարակություն

Ճանապարհաշինարարներն աշխատում են արտակարգ ռեժիմով

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին՝
ժամը 21:45-ի դրությամբ, Վայք – Սարավան ճանապարհահատվածում և Սիսիանի
տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Նշված ճանապարհահատվածներում Ճանապարհաշինարարները արտակարգ ռեժիմով
իրականացնում են ճանապարհների մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու, խցանումներից և պատահարներից
խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին
հորդորում է նշված ճանապարհահատվածներով երթևեկել բացառապես ձմեռային
անվադողերով:

Կարդացեք նաև

Back to top button