
Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակն է այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան- Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը և միջազգային հանրությունը միակարծիք են՝ ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։




