«Դպրոց-կենտրոնների միություն»-ն այսօրվանից կգործի


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Այսօր տեղի է ունեցել «Դպրոց կենտրոնների միության» մեկնարկն ազդարարող հաշվետու կլոր սեղան-քննարկումը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավորներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ և կրթական հաստատությունների ղեկավարներ:
Միությունը, որը գործում է 2011 թվականի հուվարից, իսկ այս տարվա օգոստոսի մեկից արդեն պաշտոնապես հանդիսանակու է յուրօրինակ հարթակ կրթական համակարգում տեղի ունեցող փոփոխությունները հանրապետությունով մեկ տարածելու համար:
Այդպիսով համակարգում կատարվող փոփոխությունները կհասնեն իրական հասցեատիրոջը և որ ամենակարևորն է` առաց խեղաթյուրումների:
Գաղտնիք չէ, որ կրթական համակարգում տեղի ունեցող փոփոխությունները վիճահարույց են և կարող են դժգոհությունների առիթ դառնալ ինչպես մասնագետների, այնպես էլ հասարակության համար:
Հաշվի առնելով այս ամենը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կարծում է, որ նախարարությանն այսօր անհրաժեշտ են գործընկերներ. մարդիկ, ովքեր տարիների ընթացքում կուտակել են մասնագիտական մեծ փորձ և ովքեր պատրաստ են համագործակցել նախարարության հետ:
«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը, որն այսօրվանից արդեն պաշտոնապես սկսում է իր գործունեությունը, հանդիսանակու է յուրօրինակ հարթակ կրթական համակարգում տեղի ունեցող փոփոխությունները Հանրապետությունով մեկ տարածելու համար: Այդպիսով համակարգում կատարվող փոփոխությունները կհասնեն իրական հասցեատիրոջը և որ ամենակարևորն է` առաց խեղաթյուրումների:
Ինչպես նշեց «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը սա աննախադեպ կառույց է այն առումով, որ անդամները ոչ թե ֆիզիկական, այլ իրավաբանակա անձինք են:
Այսպիսով` այս միության գործունեության շրջանակներում նախատեսվում է մշակել ուսուցչի էթիկայի նորմերը, մշակել դպրոցի զարգացման ծրագիր, կազմակերպել ուսուցիչների մարզային և հանրապետական սեմինարներ, ներկայացնել կրթական նվաճումները, ոլորտի զարգացման արդի ուղղությունները, աջակցել դպրոցներիննորարարությւոնների ներդրման գործում` հատկացնելով դրամաշնորհներ, ինչպես նաև քննարկել մի շարք խնդիրներ կարիքների գնահատման, ներդպրոցական կառավարման և այլ հարցերի շուրջ: