
Ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունները պետք է դադարեցվեն հնարավորինս արագ, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
«Կոչ եմ անում կողմերին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և հարգել հրադադարը»,- ТАСС գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը՝ նշելով, որ կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն Մինսկի խմբի շրջանակում բանակցություններին վերադառնալու համար:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ –ն այս տարի նախագահում է Գերմանիան:




