

Ադրբեջանի այս հանցագործ գործունեությունը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի երկայնքով ահաբեկչություն է Ղարաբաղի ժողովրդի և Մինսկի խմբի համանախագահ յուրաքանչյուր երկրի նկատմամբ: Այս մասին «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ներկայումս սահմանին տիրող իրավիճակին:
«Սա ահաբեկչություն է և՛ Ղարաբաղի ժողովրդի և՛ բանակցային գործընթացի և Մինսկի խմբի յուրաքանչյուր երկրի՝ և՛ Ռուսաստանի, և՛ Ֆրանսիայի, և՛ ԱՄՆ-ի նկատմամբ: Եվ սա արդյուքն է նաև միջազգային հանրության, որոշ դեպքերում, անհասցե գնահատակնների:Երբ գնահատականները լինում են անհասցե, և մեղավորներին իրենց տեղը չեն նստեցնում, դրա համար նման դեպքեր են տեղի ունենում: Միջազգային հանրությունը չպետք է այդպես թողնի, սա ահաբեկչությունը է, որը հղի է լուրջ վտանգներով: Ես համոզված եմ, որ ԼՂՀ պաշտպանական բանակը Ալիևին իր տեղը ցույց կտա:
Եթե մենք համաժողովներ ենք կազմակերպում ու խոսում ենք ահաբեկչության մասին. ահա պետք է նախ և առաջ տեսնենք, որ մի մարդ, որը ղեկավարում է պետություն և մասնակցում է միջուկային անվտանագություն կոնֆերանսին, ինքն է հենց այդ տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը»:
Էդուարդ Շարմազանով. ԱԺ փոխնախագահ




