

Հայաստանում ամուսնալուծությունների թիվը գնալով մեծանում է, սակայն դժվար է հստակ նշել, թե որոնք են հիմնական պատճառները; Ամուսնալուծությունների մեծ տեսակարար կշիռը կազմում է Լոռու, Արարատի, Արմավիրի մարզերում։ 2015-ին Հայաստանում 18,4 տոկոսով ամուսնալուծությունների թիվը նվազել է: Եթե 2014-ին գրացվել էր 4496 ամուսնալուծության դեպք, ապա 2015-ին` 3669:
Հարս- սկեսուր հարաբերությունների մասին գրքեր են գրվել, ֆիլմեր նկարահանվել, բայց այդ թեման երբեք չի կորցնում իր արդիականությունը։ Շատ հաճախ մեր իրականության մեջ ընտանիքի քայքայման պատճառ է դառնում ամուսնական զույգերի ծնողների միջամտությունը:
«Ռադիոլուրի» հետ զրույցում Կոմիտաս վարդապետ Հովնաթանյանը նշում է,որ նախկինում ընտանիքը գերդասատանային կառույցի էր նմանվում,իսկ հիմա փոխվել է ընտանիքի մոդելը:
Հոգեբանների ուսումնասիրությունները ցույց են տալիս ,որ դժվարը ամուսնության հինգ տարին հաղթահարելն է, քանի որ ամուսնալուծության համար ճգնաժամային է համարվում ամուսնության 1-ին տարին, որը այսպես ասած` իրար հարմարվելու շրջանն է: Ճգանաժամային է ամուսնության 5-րդ տարին, երբ սիրահարության պահերը անցնում են:
Հաջորդ ճգնաժամային շրջանը երեխաների մեծանալուց կամ հեռանալուց հետո է լինում: Դրանից բացի` կան նաեւ ճգնաժամային տարիքներ, օրինակ` ամուսնալուծությունները շատանում են 30-40 տարեկանում, իսկ այդ շրջանները «բարով-խերով» հաղթահարելուց հետո ընտանիքը կարելի է համարել կայուն: Սակայն վերջին տարիներին այս առումով այլ միտումներ են նկատվում։
Իհարկե՝ ամուսնալուծությունների հիմքում առաջինը սոցիալական վատ պայմաններ են՝ գործազրկությունն ու արտագնա աշխատանքը: Լոռու մարզի Հարթավան համայքի բնակչուհի, երկու երեխաների մայր Ալվարդ Գալստյանը «Ռադիոլուրի» հետ զրուցում նշում է, որ իրենց ընտանիքում կռվի հիմնական պատճառը հենց ֆինանսների բացակայություն է : Զրուցակիցս պատմում է, որ համարյա ամուսնալուծված կարգավիճակում են :Ամուսնինը աշխատում է ՌԴ- ում ,գարնանը գնում է, աշնանը՝ վերադառնում: Իսկ այս վերջին երկու տարիներին վերադառնում է առանց գումարի։ երեխաներին ամեն անգամ չես կարող բացատրել ,որ պապան փող չունի եւ պահանջներ մի ներկայացրեք՝ ասում է։
Մեզ մնում է ավելացնել՝ նախքան ամուսնանալը պետք է լավ կշռադատել՝ արդյո՞ք պատրաստ եք ընտանիք կազմել, գիտակցո՞ւմ եք ոչ միայն ձեր իրավունքները, այլև՝ պարտականությունները:




