ԿարևորՄիջազգային

Egypt Air- ի ինքնաթիռն առեւանգած անձը հանձնվել է

Եգիպտական ինքնաթիռն առևանգած անձը ձերբակալվել է, բոլոր պատանդներն ազատ են արձակվել, Twitter-ում հայտնել է Կիպրոսի արտգործնախարարությունը՝ հաստատելով. իրավիճակը բարեհաջող հանգուցալուծում է ստացել, տուժածներ չկան: Egypt Air  ավիաընկերության  Airbus A320- ը, ըստ հաղորդագրության, առևանգել էր ուղևորներից մեկը, նրա անունն է Սեիֆ Էլդին Մուստաֆա:

Վաղ առավոտից աշխարհն ուշի ուշով հետևում էր եգիպտական ինքնաթիռի առևանգման հետ կապված պատմության հանգուցալուծմանը։ Աշխարհը պատուհասած ահաբեկչությունների ֆոնին այս արտակարգ պատահարը, պարզվեց ահաբեկչություն չէ, դե իսկ ինքնաթիռի առևանգման պատճառները՝ անձնական են:

Ուղևորատար ինքնաթիռը Եգիպտոսում ներքին թռիչք էր կատարում՝ Ալեքսանդրիայից Կահիրե, սակայն ուղևորվեց դեպի Կիպրոս և վայրէջք կատարեց Լառնակայի օդանավակայանում:

Sky News Arabia- ի աղբյուրները հայտնել են, որ հանցագործը նախ պահանջել է ուղղություն վերցնել դեպի Ստամբուլ, սակայն վառելիքը չի բավականացրել Թուրքիա հասնելու համար:

Լառնակայի օդանավակայանում վայրէջքից ժամեր անց գրեթե բոլոր պատանդներն ազատ են արձակվել, բացի երեք ուղևորից և անձնակազմի հինգ անդամներից, որոնց ևս ավելի ուշ հաջողվել է անվնաս լքել ինքնաթիռը:

Հանցագործը հակասական պահանջներ է ներկայացրել, նախ քաղաքական ապաստան է խնդրել, այնուհետև պահանջել  է ազատ արձակել Եգիպտոսի բոլոր կին բանտարկյալներին, այնուհետև ցանկություն հայտնել հանդիպել Կիպրոսում ապրող նախկին կնոջ հետ, ով արդեն պատրաստվում էր միանալ բանայցություններին:

Եգիպտոսի արտգործնախարարությունը այսպես է մեկնաբանել իրավիճակը. ինքնաթիռն առևանգած անձն ահաբեկիչ չէ, այլ հիմար՝ հոգեպես անհավասարակշիռ անձ: Կիպրոսի նախագահը նույնպես հայտարարել է, որ ինքնաթիռի առևանգումն ահաբեկչություն չէ, նրա՝ ահաբեկչական կառույցների հետ կապ ունենալու մասին տեղեկատվություն չկա:

Նշենք, որ հանցագործին հաջողվել է մի քանի տասնյակ մարդու պատանդ վերցնել՝ մահապարտի գոտին պայթեցնելու սպառնալիքով:Ի դեպ, հրապարակված նկարներում նա ևս մահապարտի գոտով է:

 

Այն մասին, որ արտակարգ պատահարն ահաբեկչություն չէ, հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը: Հիշեցնենք, որ հենց Կիպրոսում էր արտակարգ վա

Կարդացեք նաև

Back to top button