Միջազգային

Կայացել է Քերի-Լավրով հանդիպումը

Մոսկվայում բանակցում են Ռուսաստանի արտգործնախարարն ու Միացյալ նահանգների պետքարտուղարը: Ջոն Քերին մինչ հանդիպման մեկնարկը հայտարարել է, որ Սիրիայի հակամարտությանը հնարավորինս արագ պետք է վերջ դնել: Դիվանագետը հույս է հայտնել, որ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի հետ բանակցությունները ճանապարհ կբացեն ինչպես Սիրիայի, այնպես էլ այլ հարցերի շուրջ առաջընթացի համար:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի արտգործնախարարն իր հերթին ասել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև իրավահավասար երկխոսությունը թույլ է տվել հաջողության հասնել՝ ընդգծելով, որ հետագայում նույնպես անհրաժեշտ է աշխատել հետաքրքրությունների բալանսի ձևավորման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Քերիի մոսկովյան այցի առանցքային թեման Սիրիան է: Միացյալ նահանգների պետքարտուղարին ընդունելու է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Կարդացեք նաև

Back to top button