
Արևմտյան Բենգալում գոյություն ունի մի փոքրիկ ռեստորան՝ «Lavaash by Sabi», որտեղ թխում են հայկական լավաշ՝ ավանդական թոնիր մեջ, գրում է «India Today-ը»։ «Այս ռեստորանի միջոցով ես պատմում եմ մի գեղեցիկ և դարավոր երկրի՝ Հայաստանի, այլ ոչ թե Արևմտյան Բենգալում ապրող հայերի պատմությունը,- ասում է ռեստորանի շեֆ- խոհարար Սաբյասաչի Գորայը՝ Սաբին՝ հավելելով՝ որ ռեստորանը «իր կորցրած անցյալի կարոտի պտուղն է»:
«Լավաշը ( հաց) մի բառ է, որը մշտական տեղ է գտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում (ի դեպ միակ սննդային ապրանքն է, որն այդ ցուցակում է ամբողջ աշխարհի մասշտաբով): Դա մի բառ է, որն արմատներ ունի ոչ միայն աշխարհի սննդամթերքի պատմության մեջ, այլեւ այն մշակույթն է, որը ներկայացնում է Հայաստանը: Մինչեւ օրս՝ դարեր անց, մենք լավաշ ենք թխում ավանդական թոնիրների մեջ»,- գրում է է «India Today-ը»։
Շեֆ- խոհարար Սաբին մեծացել է Ասանսոլում, որը մի փոքրիկ քաղաք է, որն իր վրա կրում է հայկական ազդեցությունը: Նա մեծացել է հայկական եկեղեցիների եւ դամբարանադաշտերի, այն ժամանակ դեռ նոր համարվող հացի փռերի շրջապատում՝ խաղալով հայ տղաների հետ: «Ավանդական հայկական սնունդը հասանելի չէ ամենուր, եւ ինձանից շատ հետազոտություններ է պահանջվել հայկական ուտեստների պատրաստման ճիշտ եղանակը գտնելու համար »,- ասել է Սաբին:




