
Այսօր հավակնորդների մրցաշարում հանգստի օր է: ՀԱՕԿ լրատվության բաժնից հայտնում են, որ նախօրեին Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանն առաջին պարտությունն է կրել հավակնորդների մրցաշարում:
Մոսկվայում ընթացող հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանը սևերով խաղացել է աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդի հետ: Ժամեր ձգված պարտիան ավարտվել է 66-րդ քայլին և հնդիկ գրոսմայստերը գերաանցել է Արոնյանին:
Այժմ Արոնյանն ունի միայն 5 միավոր և 3-րդ տեղում է: 5,5 միավոր ունեն Վիշի Անանդը և Սերգեյ Կարյակինը:
Հաջորդ տուրում Արոնյանը կխաղա Վեսելին Թոփալովի հետ:




