

2015թ Հայաստանում զբոսաշրջությունը 1 տոկոս անկում է գրանցել: Անցյալ տարի նվազել է հատկապես ռուսաստանցի զբոսաշրջիկների հոսքը: Սա էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապեսրյանը Ռուսաստանի տնտեսական իրավիճակով ու ռուսական ռուբլու անկմամբ է պայմանավորում: Նաև lիշեցնում է՝ 2012-2013թ Իրանից Հայաստան այցելող զբոսջրիկների թիվն էր նվազել՝ կրկին ազգային արժույթի անկմամբ պայմանավորված: 2014-ից պատկերը փոխվեց ու արդեն 2015-ին նախորդ տարվա հետ համեմատած 24 տոկոսով ավելացավ իրանցի զբոսաշրջիկների թիվը: Առաջիկայում նույնպես իրանցիների հոսքի ավելացում է սպասվում:
Զբոսաշրջությունը Հայաստանում գերակա ուղղություն է հռչակված: Մեր երկիրն աշխարհին ներկայանալի լինելու, կամ որ ավելի ընդունված է ասել՝ մարքեթինգի վրա տարեկան շուրջ 380 հազար դոլար է ծախսում: Աշխատանքի շնորհիվ, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի, տարեկան տասը տոկոս աճ է գրանցվել:Նախորդ տարի ,սակայն, ոլորտում անկում գրանցվեց: Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը նվազեց մեկ տոկոսով: Սա Մեխակ Ապրեսյանը Ռուսաստանի տնտեսական վիճակով է պայմանավորում՝ դեպի Հայաստան Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը նվազել է վեց տոկոսով: Մեր երկիր ամենաշատը հենց Ռուսաստանից են գալիս: Հայաստանի ընդհանուր զբոսաշրջային այցելությունների առյուծի բաժինը՝ շուրջ 45 տոկոսը, Ռուսաստանինն է:
Ռուսական շուկային զուգահեռ, զարգանում են հարաբերությունները նաև Իրանի, Չինաստանի, Իրաքի հետ: Մեխակ Ապրեսյանը հիշեցնում է՝ 2012-2013թ Իրանից Հայաստան այցելող զբոսջրիկների թիվն էր նվազել՝ կրկին ազգային արժույթի անկմամբ պայմանավորված: 2014-ից պատկերը փոխվեց ու արդեն 2015-ին, նախորդ տարվա հետ համեմատած, 24 տոկոսով ավելացավ զբոսաշրջիկների թիվը: Առաջիկայում նույնպես իրանցի զբոսաշրջիկների հոսքի ավելացում է սպասվում:
Ի դեպ` Հայաստանը զբոսաշրջիկների համար ավելի անվտանգ երկիր է: Այստեղ այցելողների 65 տոկոսը Սփյուռքի մեր հայրենակիցներն են: Տնտեսագետ Արտակ Մանուկյանը պնդում է՝ նրանք հիմնականում նախընտրում են իրենց բարեկամների տանը մնալ: Նրա այս դիտարկումը չի կիսում Մեխակ Ապրեսյանը, վստահեցնում է՝ գուցե կան մարդիկ, ովքեր այստեղ հարազատների տանն են ապրում, սակայն դա չի նշանակում, որ ենթակառուցվածներից չեն օգտվում:
Մեկ զբոսաշրջիկից Հայաստանը միջինը 720 դոլար է ստանում, հաշվարկը տնտեսագետ Արտակ Մանուկյանն է ներկայացնում ու նշում՝ օրական շուրջ 40 դոլար է ծախսում: Տնտեսագետի պնդմամբ՝ զբոսաշրջային բիզնեսը հիմնականում Երևանում է զարգանում
«Ռադիոլուրը» վերջերս տարբեր այցելություններով Սյունիքի ու Տավուշի մարզերում էր: Այստեղ փորձում են զարգացնել հյուրատնային բիզնեսը, քանի որ զբոսաշրջիկների հիմնական մասը, ըստ տեղացիների, նախընտրում են ոչ թե մի քանի աստղանի հյուրանոցներում գիշերել, այլ՝ ավելի մատչելի հյուրատներում:
Սյունիքի մարզի Հալիձոր համայնքում հյուրատուն գործում է, սեփական ու արտերկրում աշխատող որդու միջոցները համատեղելով՝ Ջիվան Զորունցը նախկին անասնագոմի տեղում հյուրատուն է կառուցել:
Հյուրատնային բիզնեսն են փորձում զարգացնել նաև Տավուշում: Գոշավանք տեսնել ցանկացող ու էկոտուրիզմը նախընտրող զբոսաշրջիկները գերադասում են մնալ գյուղացիների տանը: Նրանք միայն գիշերակացի համար հինգ հազար դրամ են վճարում:
Իսկ ահա մեր հայրենակիցները նախընտրում են ծովափնյա հանգիստը՝ Վրաստան, Շրի Լանկա, Իտալիա, Իսպանիա, Հորդանան, ավելի վաղ՝ Եգիպտոս: ՀՆախընտրում են այն երկրները, որոնք ունեն չարթերային թռիչքներ:
Ի դեպ՝ ռուսական Travel.ru կայքը 2015-ին ամենամատչելի զբոսաշրջավայրերի առաջին եռյակում նաև Հայաստանն էր ներառել: Ավելին, եթե մի քանի տարի առաջ զբոսաշրջության ակտիվ սեզոնը ապրիլ- հոկտեմբերն էր, ապա այժմ այն սկսվում է մարտին ու ավարտվում նոյեմբերին:




