Միջազգային

Սիրիայի հյուսիսում քրդական դաշնային շրջան է ստեղծվել

Սիրիայի հյուսիսում ստեղծվել է քրդական դաշնային շրջան: Քրդական Ֆիրաթ գործակալությանը հղումով ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ավելի քան երեք տասնյակ քրդական կառույցներ Խասեկե գավառի Ռումեյլան քաղաքում երեկվանից համագումար են անցկացնում, որին մասնակցում է 200 պատվիրակ՝ Սիրիայի հույսիս- արևելյան շրջաններում բնակվող քրդեր, հայեր, արաբներ, ասորիներ, թուրքմեններ:

Իրաքյան Քրդստանը նոր միավորի ստեղծումը ողջունել է: «Նրանք մեր եղբայներն են, եկել է ժամանակը ստեղծել առանձին դաշնային սուբյեկտ: Մենք անպայման կսատարենք այդ գաղափարը», Ինտերֆաքս գործակալության փոխանցմամբ, ասել է Իրաքյան Քրդստանի մոսկովյան ներկայացուցչության ղեկավար Ասո Թալաբանին:

Պաշտոնական Դամասկոսը Սիրիայի հյուսիսում դաշնային միավորի հռչակումը անօրինական քայլ է համարել:

Կարդացեք նաև

Back to top button