Հասարակություն

Ընտրախախտումների վերաբերյալ Քննչական կոմիտեի վարույթում քննված  քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրվել

2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննված քրեական գործերից 33-ով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։   Քրեական գործերը՝ 36 մեղադրյալի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազներին։

Նշված քրեական գործերից 30-ը՝ 33 մեղադրյալի վերաբերյալ, արդեն ուղարկվել է դատարան։

Նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում նշված քրեական գործերով տարբեր ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարելու համար մեղադրանք առաջադրված 36 անձանցից 15-ը քաղաքացիներ են, 21-ը՝  տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, որոնցից 5-ը՝ ՏԸՀ նախագահ։

Կարդացեք նաև

Back to top button